Սերժ Սարգսյանը մասնակցել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքին

22:18 - 12 Ապր, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Էջմիածին քաղաքում հանրապետության նախագահը Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության, մարզական, քաղաքական եւ հասարակական գործիչների հետ մասնակցել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի արարողությանը:

Հանրապետության նախագահն ակադեմիայի կառուցման շինհրապարակում ծանոթացել է ինչպես Վաղարշապատի, այնպես էլ մարզի մեկ այլ՝ Արմավիր քաղաքում կառուցվող ֆուտբոլի ակադեմիայի շինարարական նախագծերին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ:

Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի արարողությունից հետո հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ:

Այլ նորություններ