Հայ թաեքվոնդոիստները կմասնակցեն Եվրոպայի երիտասարդների առաջնությանը

10:40 - 06 Ապր, 2017

Թաեքվոնդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականն ապրիլի 6-ից 9-ը կմասնակցի Սոֆիայում կայանալիք մինչեւ 21 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի կազմում կլինեն Ալբերտ Հովհաննիսյանը, Գարեգին Մախմուրյանը (58 կգ) եւ Հենրիխ Բադալյանը (68 կգ): Գլխավոր մարզիչն է Զորայր Մեքինյանը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը հաղորդեց, որ մրցաշարը շատ ուժեղ անձնակազմ է հավաքել, որոնց թվում են նաեւ ազգային հավաքականների անդամներ.

«Մեր մարզիկները 17-19 տարեկան են, բայց մենք հավատում ենք նրանց: Հովհաննիսյանը եւ Մախմուրյանը հանդես կգան ապրիլի 6-ին, Բադալյանը՝ 7-ին»,-ասաց Ղահրամանյանը:

Հայաստանի ազգային հավաքականը, գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի գլխավորությամբ ապրիլի 16-ին եւ 17-ին Իրանում կմասնակցի  «Fujairan Open 2017» ներկայացուցչական միջազգային մրցաշարին:

Բացի վերոնշյալ երեք մարզիկներից, մրցաշարին կմասնակցեն նաեւ Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ) եւ Արսեն Գրիգորյանը (87 կգ):

Այլ նորություններ