Հրաչյա Ռոստոմյանը հանդիպեց FIBA-ի գլխավոր քարտուղարի խորհրդականի հետ

17:42 - 05 Ապր, 2017

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար եւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունեց բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) գլխավոր քարտուղարի խորհրդական Լուբոմիր Կոտլեբային:

Լուբոմիր Կոտլեբան հայտնեց, որ ինքը Երեւանում է` FIBA-ի հատուկ ծրագրի շրջանակներում: Այն ուղղված է տարբեր երկրների, այդ թվում նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համագործակցության հնարավոր ուղիների ուսումնասիրմանը: Պատրաստվելու է հաշվետվություն, ըստ որի կորոշվեն տվյալ երկրի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համագործակցության տարբերակները:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ՀՀ կառավարության տրամադրած գումարը հիմնականում բավարարում է բասկետբոլի ազգային առաջնությունների անցկացմանը: Իսկ հավաքականների միջազգային մրցաշարերի մասնակցության, այլ կազմակերպչական հարցերի և միջոցառումների ֆինանսավորումը կատարում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Այլ նորություններ