Հայտնի են բասկետբոլի Հայաստանի հավաքականների մրցակիցների անունները

15:50 - 22 Հուն, 2016

Բասկետբոլի Հայաստանի հավաքականները իմացան իրենց մրցակիցների անունները: Վիճակահանությունը կայացավ Մյունխենում:

Մինչև 16 տարեկանների Հայաստանի ընտրանին հայտնվեց Բ ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Անդորրայի, Ջիբրալթարի և Մոլդովայի հետ:
Առաջնությունը կկայանա հուլիսին, Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում:

Մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը հայտնվեց Ա ենթախմբում, որտեղ կմրցի Մոնտենեգրոյի, Պորտուգալիայի, Մակեդոնիայի և Վրաստանի հետ:

Առաջնությունը կկայանա հուլիսին, Հունաստանի Խալկիդա քաղաքում:

Մինչև 18 տարեկան կանանց պատանեկան հավաքականը հայտնվեց Ա ենթախմբում, որտեղ կմրցի Անդորրայի և Ուելսի հետ:

Առաջնությունը կկայանա հուլիսին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Մյունխենում կայացավ նաև Եվրոպայի փոքր երկրների 2016 թվականի առաջնության վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը հայտնվեց Բ ենթախմբում, որտեղ մրցելու է Մոլդովայի, Անդորրայի, Ուելսի և Մոնակոյի հավաքականների հետ:

Եվրոպայի առաջնությունը կայանալու է հունիսի 25-ից հուլիսի 4-ը, Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ