ԵՐԿՐՈՐԴ ԱՆԸՆԴՄԵՋԸ

10:22 - 29 Մար, 2021

Ֆուտբոլի 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում երկրորդ հաղթանակը տոնեց Հայաստանի հավաքականը: Մեր թիմը Երևանում հյուրընկալեց Իսլանդիայի ֆուտբոլիստներին և հաղթեց 2 : 0 հաշվով: Դիպուկությամբ աչքի ընկան Տիգրան Բարսեղյանը և Խորեն Բայրամյանը:

Ընտրական փուլի երրորդ տուրում, դարձյալ Երևանում, մարտի 31 –ին, կաշվե գնդակի մեր վարպետները կմրցեն ռումինացի մարզիկների հետ:

Երկու տուրից հետո երկուական հաղթանակ ունեն  Հայաստանի և Գերմանիայի ընտրանիները, որոնք վեցական միավորով ստանձնել են առաջատարի դերը:

Այլ նորություններ