Հայտնի են հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության բոլոր չեմպիոնների անունները

17:23 - 27 Մար, 2017

Երեւանի խուլերի մշակույթի եւ սպորտի հանրապետական պալատում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Այսօր գորգ դուրս եկան 55, 66, 84 եւ 120 կգ քաշային կարգի ըմբիշները:

Այս տարիքային խմբում առաջնության երկրորդ օրը Հայաստանի չեմպիոններ դարձան` Նորայր Հոխոյանը (55 կգ, ՖԻՄԱ ՕՀՔ), Զավեն Միքայելյանը  (66 կգ, ԲԿՄԱ ԸՄԴ), Արսեն Սարգսյանը  (84 կգ, Էմիածին ՕՀՔ) եւ Դավիթ Օվասափյան  (120 կգ, ՕՀՔ ԸՄԴ):

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությանը մասնակցեց 100 ըմբիշ:

Այլ նորություններ