
Սեպտեմբերի ութին Ռիգայում կկայանա ՖԻԲԱ Եվրոբասկետ 2029թ. տղամարդկանց առաջնության նախընտրական փուլի վիճակահանությունը:
Մեր ազգային հավաքականն ընդգրկված է երրորդ զամբյուղում / Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները նույն խմբում հայտնվել չեն կարող /:
Նախընտրական փուլի ձևաչափով առաջին փուլը կմեկնարկի առաջիկա նոյեմբերի 24-ին: խաղերը կանցկացվեն երեք պատուհանով.
1. 24 նոյեմբեր – 2 դեկտեմբեր, 2025թ.
2. 23 փետրվար – 3 մարտ, 2026թ.
3. 29 հունիս – 7 հուլիս, 2026թ.
Առաջին փուլին կմասնակցեն 10 թիմեր, որոնք կբաժանվեն երեք խմբի։ Խաղերը կանցկացվեն փոխայցելության ձևաչափով։ Յուրաքանչյուր խմբի հաղթողը և լավագույն արդյուքնով երկրորդը ճանաչվող թիմերը կանցնեն հաջորդ փուլ։
Երկրորդ փուլում հանդես կգա 12 թիմ. նախնական փուլի չորս հաղթողներն ու ՖԻԲԱ աշխարհի գավաթի 2027թ. խաղարկության ընտրական փուլի ութ թիմ։