Հայաստանցի լողորդ Արթուր Բարսեղյանը մտել է եզրափակիչ

11:05 - 10 Հոկ, 2018

Բուենոս Այրեսում շարունակվում է պատանեկան ամառային օլիմպիական խաղերը: Մրցումների հերթական օրը ասպարեզ ելավ մեր երկրի դրոշակակիր, լողորդ Արթուր Բարսեղյանը: Նա 50 մ ազատ լողաոճում նախ 23.17 արդյունքով մտավ կիսաեզրափակիչ: Այնուհետև մեր պատվիրակը զարգացրեց հաջողությունը և 22.69` չորրորդ արդյունքով անցավ եզրափակիչ, որտեղ 8 լավագույն լողորդները այսօր կվիճարկեն խաղարկվող մեդալները: 

Գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան հաջող կատարեց օղակով և գնդակով վարժությունները: Այսօր նա հանդես կգա ժապավեն և գուրզեր մրցաձևերում: 

Հոկտեմբերի 10-ին ասպարեզ կելնի նաև Անդրանիկ Խաչատրյանը /73կգ թաեքվոնդո/:

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ