Դոհա. Արթուր Թովմասյանը ոսկե մեդալ նվաճեց օղակներում

21:12 - 24 Մար, 2017

Դոհայում շարունակվում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը: Այսօր կայանում են եզրափակիչները:

Հայաստանը ներկայացնող Արթուր Թովմասյանն օղակներ վարժությունում ոսկե մեդալ նվաճեց, իսկ Վահագն Դավթյանը 4-րդն էր:

Մարտի 25-ին` մրցաշարի վերջին օրը, հայ մարզիկներից ելույթ կունենա միայն Արթուր Դավթյանը: Նա կմրցի հենացատկ եւ զուգափայտեր վարժությունների եզրափակիչներում:

Դավթյանն այսօր բրոնզե մեդալ էր նվաճել նժույգ թափերում:

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ