Հովհաննես Դանիելյանն արծաթե մեդալ նվաճեց բռնցքամարտի միջազգային մրցաշարում

15:52 - 18 Մար, 2017

Գերմանիայի Հալե քաղաքում ավարտվեց բռնցքամարտի «Chemistry Cup 2017» միջազգային մրցաշարը:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հովհաննես Դանիելյանն արծաթե մեդալ նվաճեց:

Եզրափակչում Դանիելյանը մրցեց Էկվադորի ներկայացուցչի հետ եւ պարտություն կրեց օլիմպիական բրոնզե մեդալակրից:

Այս մրցաշարում Հայաստանը ներկայացրին երեք բռնցքամարտիկներ:

Այլ նորություններ