Վալոդյա Ֆրանգուլյանը` ոսկե, Գրիգոր Գրիգորյանը` արծաթե, իսկ Նարեկ Սիրունյանն ու Գարիկ Բարսեղյանը բրոնզե մեդալներ նվաճեցին Թբիլիսիում

20:02 - 10 Հուն, 2017

Այսօր Թբիլիսիում մեկնարկեց ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Ազատ ոճի ըմբշամարտում մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան 57, 65, 74 եւ 97 կգ քաշայինները:

65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը դարձավ մրցաշարի հաղթող, իսկ Նարեկ Սիրունյանը` բրոնզե մեդալակիր:  Ֆրանգուլյանն իր համար անսովոր այս քաշի եզրափակչում առավելության հասավ թուրք մրցակցի նկատմամբ: Վալոդյան սովորաբար հանդես է գալիս 61 կգ քաշային կարգում:

Սիրունյանը երրորդ տեղի համար պայքարում տեխնիկական հաղթանակ տարավ, քանի որ նրա մրցակիցը չներկայացավ:

74 կգ Գրիգոր Գրիգորյանը դարձավ արծաթե մեդալակիր: 57 կգ Գարիկ Բարսեղյանը բրոնզե մեդալ նվաճեց:

Այս քաշային կարգերը ներկայացնող մեր մյուս ըմբիշներին չհաջողվեց մրցանակային տեղեր զբաղեցնել:

Վաղը պայքարի մեջ կմտնեն 61, 70, 86 եւ 125 կգ քաշային կարգերի ազատոճայինները:

Այլ նորություններ