Էդուարդ Կիզողյան. Թաիլանդում պետք է պայքարել թիմային 1-ից 7-րդ տեղերի համար

11:58 - 15 Մար, 2017

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան (մինչեւ 17 տարեկաններ) հավաքականը նախապատրաստվում է Թաիլանդում կայանալիք այդ տարիքային խմբի աշխարհի առաջնությանը:

Ավագ մարզիչ Էդուարդ Կիզողյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ մարզչական շտաբը ՀԾՖ-ի հետ միասին արդեն որոշել է, թե ովքեր են ընդգրկվել թիմի կազմ:

Նրանք են. 56 կգ՝ Խաչիկ Հարությունյան, 62 կգ՝ Բաբկեն Բագրատյան, 69 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան եւ Արմեն Գրիգորյան, 77 կգ՝ Կարեն Մարգարյան եւ Տիգրան Ամիրյան, 94 կգ՝ Արսեն Դադայան եւ Յաշա Մինասյան:

Աշխարհի առաջնությունում խաղարկվելու են նաեւ պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշեր:

«Յուրաքանչյուր երկիր առավելագույնը օլիմպիական երկու ուղեգիր կարող է ստանալ: Դրա համար անհրաժեշտ է թիմային պայքարում տեղ զբաղեցնել լավագույն յոթնյակում: 8-ից 17-րդ տեղերը տալիս են ընդամենը մեկ ուղեգիր: Մենք պայքարելու ենք առավելագույնի համար»,-ասաց Էդուարդ Կիզողյանը:

Այլ նորություններ