UWW. Արթուր Ալեքսանյանը կրկին առաջինն է 98 կգ քաշում

14:47 - 10 Մար, 2017

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է վարկանիշային թարմացված աղյուսակը:

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին լավագույնն է 98 կգ քաշային կարգում:

66 կգ քաշային կարգում 2-րդը Միհրան Հարությունյանն է, Կարեն Ասլանյանը` 15-րդը:

71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը 8-րդ հորիզոնականում է:

75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 12-րդն է, իսկ Արսեն Ջուլֆալակյանը` 15-րդը:

85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 14-րդն է:

Այլ նորություններ