ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարն այսօր ավարտվում է

10:21 - 27 Փետ, 2017

Շարժայում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարում երեկ կայացած նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ եւ 4 միավորով 18 մասնակիցների մեջ զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:

Տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Գրիշչուկ-Մամեդյարով՝ 1:0, Համմեր-Էլյանով՝ 0:1, Նեպոմնյաշչի-Վաշյե-Լագրավ, Յակովենկո-Ադամս, Լի Չաո-Դին Լիժեն, Հոու Յիֆան-Ռապպորտ, Սալեմ-Վալյեխո, Ռյազանցեւ-Տոմաշեւսկի՝ ոչ-ոքի:

Այսօր եզրափակիչ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով հանդիպելու է Դին Լիժենի հետ:

Աղբյուրը և լուսանկարը՝  մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ