ՄԵԾ Է ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՐԸ

15:27 - 21 Մար, 2023

Լեհաստանում կայանալիք  Եվրոպական ամառային երրորդ  խաղերի մեկնարկին 92 օր է մնացել։ 

Ավարտվում է նաև  միջոցառման  կամավորակաների հավաքագրման գործընթացը: Արդեն գրանցվել է գրեթե 7000 մարդ:  

Կամավորականները խաղերի ընթացքում կօգնեն  լրատվամիջոցների հետ աշխատանքում, մարզիկների գրանցման, նյութատեխնիկական աջակցության, խաղերի բացման և փակման արարողությունների կազմակերպման և այլ հարցերում։ Նրանք  կարևոր  ուղեցույց կհանդիսանան  մարզիկների և երկրպագուների  կողմնորոշման հարցերում:  

Դիմորդների մեջ կան մարդիկ, որոնք մարզական միջոցառումների կազմակերպման  փորձ ունեն: Կամավորականների շարքերում կլինեն նաև  տարբեր տարիքի և սեռի մարդիկ:

Լեհաստանում այգ գործընթացին կմիանան նաև Չինաստանի բազմափորձ կամավորականներ: 

Հարկ է նշել, որ գրանցված են նաև  մարդիկ, ովքեր տիրապետում են ժեստերի լեզվին:  

Ընտրվածներին  կառաջարկվի ուսումնական ծրագիր, որտեղ կներառվեն խաղերի հետ կապված սեմինարներ:

 

 

Այլ նորություններ