Հովհաննես Բաչկովը հաղթեց Ստրանջայի միջազգային մրցաշարում

18:45 - 26 Փետ, 2017

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր ավարտվեց բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը:

Հայաստանի ներկայացուցիչ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակչում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Այրին Իսմեթովին և նվաճեց ոսկե մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մրցաշարում Հայաստանը ներկայացված էր 9 բռնցքամարտիկով:

Լուսանկարը` ՀԲՖ-ի

Այլ նորություններ