ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ

10:57 - 15 Սեպ, 2020

Հռոմում տեղի է ունեցել  Եվրոպայի օլիմպիական կոմիտեի / ԵՕԿ /,  Լեհաստանի սպորտի նախարարության և Եվրոպայի  երրորդ խաղերի կազմկոմիտեի ղեկավարների հանդիպումը։ Մրցաշարը պետք է անցկացվի   2023 թ. Կրակովում: Ցանկում  ընդգրկված են  նետաձգություն, գեղալող, բադմինթոն, բասկետբոլ 3 × 3, լողափնյա հանդբոլ, բրեյք- դանս, կանոե,  հեծանվային սպորտ, սուսերամարտ, մարմնամարզություն, ձյուդո, կարատե, ժամանակակից հնգամարտ,թիավարություն, ռեգբի, լեռնային կրոս, հրաձգություն, ժայռամագլցում, սեղանի թենիս, տրիաթլոն, վոլեյբոլ, ըմբշամարտ, ծանրամարտ մարզաձևերը:։

Վերջնական ծրագիրը կհաստատվի եվրոպական և միջազգային մարզական ֆեդերացիաների հետ կայանալիք  բանակցությունների արդյունքում: Ակնկալվում է, որ  մի խումբ մարզաձևերում  հաղթողները և մրցանակակիրները  կդառնան նաև Եվրոպայի մեդալակիրներ: Բացի այդ, կխաղարկվեն նաև   Փարիզում 2024 թ.   անցկացվելիք օլիմպիական խաղերի ուղեգրեր: 

 

Այլ նորություններ