
Մինչ Բրիսբենը պատրաստվում է 2032թ. ամառային օլիմպիական խաղերին, ավստրալացիները վերհիշում են << Սիդնեյ - 2000 >>-ի դասերը: Նրանք 25 տարի անց՝ սեպտեմբերի 15 –ին, նշել են ամառային օլիմպիական մարզահանդեսի բացումը: Խաղերի թողած ժառանգությունը շարունակում է ապրել այն վայրերում, որոնք այժմ հյուրընկալում են համաշխարհային մակարդակի միջոցառումներ:
Օլիմպիական այգում հազարավոր մարդիկ ամեն օր հավաքվում են սպորտի և հանգստի համար։ Մրցավայրերը շարունակում են հյուրընկալել ֆուտբոլի, ռեգբիի, կրիկետի,աթլետիկայի, ջրային ևայլ մարզաձևերի մրցումների մասնակիցներին: Կազմակարպվում են նաև մշակութային միջոցառումներ:
Խաղերի կարևոր ժառանգություն է համարվում << Սիդնեյի մարաթոնը >>, որն առաջին անգամ 2000թ. անցկացվել է որպես փորձնական միջոցառում: Այն դասվում է աշխարհի բարձրակարգ մրցավազքերի շարքին՝ որպես համաշխարհային մարաթոնի գլխավոր մաս։
Հոբելյանական միջոցառումները շարունակվում են և օլիմպիական պատմությունները փոխանցվում են սերունդներին։ << Սիդնեյ – 2000 >>-ը ցույց է տվել, թե ինչպես կարելի է մարզակառույցները ներառել քաղաքային առօրյա կյանքում, ինչպես կարող է տրանսպորտային և բնապահպանական ծրագրերը մշտական հետք թողնել և խաղերի ոգեշնչումը պահպանել նոր ավանդույթների միջոցով:
Ավստրալացիները հույս ունեն, որ << Բրիսբեն - 2032 >> - ը կավելացնի եղածը և կձևավորի ավելի լավ ապագա: