ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԻ ՍԿԻԶԲԸ ՝ ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ

11:27 - 07 Դեկ, 2021

Ձմեռային երիտասարդական օլիմպիական փառատոնը / EYOF /   պետք է կայանար այս տարվա փետրվարին, սակայն  պանդեմիայի պատճառով հետաձգվել է և  այն կանցկացվի գալիք տարվա   մարտի 20-25-ը՝ Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում: Եվ սակայն որոշվել է այդ ստուգատեսի ծրագրում ընդգրկված   հոկեյի տղաների  մրցաշարն անցկացնել այս ՝ ընթացիկ  դեկտեմբերի 13 – 17 –ը։ 

Առաջիկա EYOF-ում հոկեյի մրցաշարի կարգավիճակն ավելի բարձր կլինի, քան նախորդ տարիներին։ Վուոկատիում կխաղան վեց  հավաքականներ, որոնց տարիքը 18 – է, մեկ տարով ավելի, քան նախորդ անգամ , երբ հանդես էին գալիս մինչև  17 տարեկանները։ 

2022թ. 47 երկրների ավելի քան  երկու  հազար մարզիկ – մարզուհիներ փառատոնի ծրագրով իրենց ուժերը կփորձեն մյուս  ինը մարզաձևերում . լեռնադահուկային սպորտ, բիաթլոն, աղջիկների հոկեյ, սնոուբորդ, դահուկացատկ, չմշկասահք, գեղասահք,  շորթ տրեկ և դահուկային երկամարտ:

Այլ նորություններ