Հրաչյա Ռոստոմյանը կարեւորեց կանանց ծանրամարտը զարգացնելու անհրաժեշտությունը

18:50 - 10 Փետ, 2017

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար եւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ծանրամարտի մարզիչների եւ մասնագետների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ 2016 թվականը հայկական ծանրամարտի համար մեծ նվաճումների տարի էր,  եւ այն ջանքերը, որ օլիմպիական կոմիտեն ու ֆեդերացիան ներդրել են Ռիոյի օլիմպիական խաղերին արժանապատիվ մասնակցելու համար, լիովին արդարացվել են:

Հրաչյա Ռոստոմյանն առանձնացրեց այդ ժամանակահատվածում ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզչի  դերը  ստանձնած Փաշիկ Ալավերդյանի կատարած աշխատանքը եւ նշեց, որ նա վայելում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վստահությունը:

«Պետք է խոսեմ նաեւ կանանց հավաքականի մասին, որը Եվրոպայի առաջնությունում գերազանց  արդյունքներ ցույց տվեց: Սակայն չարաբաստիկ 2008 եւ 2012 թվականների արձագանքը թույլ չտվեց, որպեսզի  ամբողջ ուժով մասնակցեն օլիմպիական խաղերին: Մենք այն ժամանակ ասում էինք՝ այդպես չի կարելի: Տեսաք ինչ եղավ՝ երեք դեպք: Բայց հիմա մենք հանգիստ ենք: Ինչ արել ենք, արել ենք առանց արգելված նյութերի», - ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը կարեւորեց կանանց ծանրամարտը զարգացնելու անհրաժեշտությունը.

«Մենք,  կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ այս հարցը քննարկել ենք եւ եկել հետեւության, որ բոլոր մարզադպրոցներում մարզիչները պարտադիր պետք է նաեւ աղջիկների խմբեր հավաքագրեն: Այլապես, հետագայում մենք խնդիրներ ենք ունենալու», - հայտարարեց նա:

Այլ նորություններ