Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը համալրում է կազմը

16:00 - 26 Օգո, 2016

Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը պայմանագիր է կնքել ամերիկացի բասկետբոլիստ Տերի Սմիթի հետ: Ակումբի կազմում նա կմասնակցի 2016-2017 մրցաշրջանի Ռուսաստանի առաջնությանը:

Ավելի վաղ Տերի Սմիթը հանդես է եկել ֆրանսիական «Ասվել» և թուրքական «Սակարյա» ակումբներում:

Մինչ այս, «Ուրարտու»-ն համաձայնության է եկել հետևյալ խաղացողների հետ. պաշտպաններ` Ամիրան Ամիրխանով, Արթուր Խաչատուրյան, Վիկտոր Ուսկով, Սերգեյ Պոլուխին, Էդգար Բաբայան: Հարձակվողներ` Միքայել Պողոսյան, Վիկտոր Հովսեփյան, Անդրեյ Կոնստանտինով, Նիկիտա Զախարով: Կենտրոնական` Մարսել Հովսեփյան:

Թիմի հավաքագրումը դեռ շարունակվում է և ավարտվելու է սեպտեմբերի սկզբին: 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ