ՀԱՂԹԱՆԱԿ ՝ ՉՈՐ ՀԱՇՎՈՎ

11:37 - 07 Մար, 2024

Իտալիայի Բուստու – Արսիցիո քաղաքում ընթացող բռնցքամարտի օլիմպիական համաշխարհային  առաջին վարկանիշային մրցաշարի մասնակիցների շարքերն աստճանաբար նոսրանում են: Առաջին կորուստը կրեց նաև Հայաստանի տղամարդկանց հավաքականը:

Մեր գերծանրքաշային Դավիթ Չալոյանը երեկ միավորներով պարտվեց կանադացի Ալեքսիս Բարիերենին: Թերևս պետք է սփոփվել 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանի հաղթանակով: Նա 5 : 0 հաշվով պարտության մատնեց  սինգապուրցի Սյուան Տեյո Վեյին:

Այսօր մրցելույթ կունենան  Գուրգեն Մադոյանը / 71 կգ / և Նարեկ Մանասյանը / 92 կգ /:

Այլ նորություններ