Բասկետբոլի մինչև 16 տարեկանների թիմը կպայքարի 7-րդ տեղի համար

18:00 - 23 Հուլ, 2016

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային թիմը Եվրոպայի առաջնությունում կպայքարի 7-րդ հորիզոնականի համար:

Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հերթական խաղում Հայաստանի թիմը մրցում էր Մալթայի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց 87:63ч`հօգուտ Մալթայի:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Խաչատրյանն էր՝ 26 միավոր:

Այս խաղից հետո Հայաստանի թիմը կպայքարի Եվրոպայի առաջնության 7-րդ տեղի համար:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ