Բասկետբոլի երիտասարդական հավաքականը պարտվեց Իրանի թիմին

16:55 - 25 Հուն, 2016

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն ընկերական խաղում պարտվեց Իրանի հասակակիցներին (71:81):

Ուսումնամարզական հավաքի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հավաքականն երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց այս անգամ արդեն Իրանի Մ20 տարեկանների թիմի հետ: Արագ և հետաքրքրաշարժ խաղում Հայաստանի թիմը զիջեց 71:81 հաշվով:

Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանում հավաք կանցկացնի մինչև հուլիսի 14-ը, որի հետո կմեկնի Հունաստան` Եվրոպայի առաջնությանը: 

Լուսանկարներն`այստեղ

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ