Երևանում կտոնվի «Օլիմպիական օրը»

12:50 - 23 Հուն, 2016

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո հունիսի 26-ին կտոնի «Օլիմպիական օրը»:

Ավանդույթի համաձայն՝ այս անգամ ևս ՀԱՕԿ-ը տոնում է «Օլիմպիական օրը»: Այս տարի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները հանդես կգան ցուցադրական ելույթներով, կլինեն նաև մարզամշակույթային այլ միջոցառումներ:

«Օլիմպիական օրն» այս տարի կտոնվի հունիսի 26-ին, 18:00-ից սկսած Հյուսիսային պողոտայում:

Առաջին անգամ «Օլիմպիական օրը» տոնվել է 1948 թվականի հունիսի 23-ին: Այդ ժամանակ ՄՕԿ-ի նախագահը Զիգֆրիդ Էդշտորմն էր, ով կոչ արեց երիտասարդներին համախմբվել օլիմպիական գաղափարների շուրջ: Այդ տարի օլիմպիական օրը տոնվեց Ուրուգվայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Կանադայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Վենեսուելայում և Բելգիայում:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հրավիրում է բոլոր ցանկացողներին` մասնակիցը լինելու օլիմպիական տոնին՝ «Օլիմպիական օրվան» և հորդորում է Հայաստանի այլ մարզերում ևս անկացնել նմանատիպ միջոցառումներ: 

 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ