Թողարկվել են Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի մետաղադրամները

10:30 - 10 Հուն, 2016

Բրազիլական մետաղադրամ հատող կազմակերպությունը սկսել է թողարկել Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի հուշադրամները:

Խաղերի խորհրդանշող մետաղադրամները ոսկուց, արծաթից, ոսկեջրված բրոնզից և բրոնզից են: Օլիմպիական խաղերի ջահով մետաղադրամը թողարկվել է 50 օրինակով (մոտ 2600 ԱՄՆ դոլար) և կշռում է 17,7 գրամ: Արծաթե մետաղադրամներն թողարկվել են 2000 օրինակով:

Ոսկեջրված բրոնզե (55 ԱՄՆ դոլար) և բրոնզե մետաղադրամները կշռում են 24 գրամ և ընդհանուր առմամբ թողարկվել են 8000 օրինակով:

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 206 երկներից մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոպակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 մարզական կառույցներում:

Այս պահի դրությամբ Հայաստանն ունի  օլիմպիական 27ուղեգիր:

Պաշտոնական գործընկեր՝ Ucom

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ