ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ

11:27 - 19 Հուն, 2026

Սան Մարինոյում շարունակվում է   ,, Բիլի Ջին Քինգի ,,   կանանց  թենիսի աշխարհի  գավաթի թիմային խաղարկության  երրորդ ենթախմբի մրցաշարը:

Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է  գրանցել: Մեր թիմը  պարտության է մատնել ալբանուհիներին՝ 3:0:

Մենախաղերում Անի Ամիրաղյանը ծնկի է բերել  Քրիստալ Դուլեին՝ 6:1, 6:1, իսկ Էլինա Ավանեսյանը՝  Էնկի Հիսենիին՝ 6:0, 6:0 :

Զուգախաղերում Մարիա Ազիզյան -  Ալինա Սողոմոնյան երկյակը 6:1, 6:1 հաշվով հաղթել է Գրեսի Բայրի -  Էնկի Հիսենի զույգին:  

Մեր մարզուհիների հաջորդ հանդիպումը կկայանա այսօր ՝  չեռնոգորցիների հետ:

Այլ նորություններ