ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՏՈՆԸ

11:27 - 11 Հուն, 2026

ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում հունիսի 11-ին կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի հերթական  առաջնությունը։

Աշխարհահռչակ  տենոր  Անդրեա Բոչելլին   ելույթ կունենա միջոցառման բացման արարողության ժամանակ: Հիշենք, որ մեծանուն երգիչը  հանդես է եկել նաև այս տարի Միլանում կայացած ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը: 

Մեկնարկային խաղում  կմրցեն Մեքսիկայի և  Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականները։ Հանդիպումը տեղի կունենա Մեխիկոյում։

Առաջնությունը կավարտվի  հուլիսի 19-ին ։

Պատմության ընթացքում առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն    48 հավաքականներ,  որոնք բաժանված են 12 խմբերի: Ընդհանուր առմամբ նախատեսված է  104 հանդիպում, ինչը ռեկորդ է աշխարհի առաջնության  համար: 

Նշենք, որ միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Քիրստի Քովենթրին նպատակ ունի  ներկա գտնվել առաջնության հանդիպումներին:

Այլ նորություններ