
Վրաստանի Բաթումիում անցկացվող Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունը այսօր կհատի եզրագիծը:
Չեմպիոնուհու կոչմանը հավակնում է ուկրաինուհի Անաստասիա Հնատիշինը, որը տասը տուրից հետո 8 , 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի պատվիրակներից Էլինա Դանիելյանը և Պոլինա Կոբակը ունեն 6.5 –ական միավոր: Նրանց թիմակիցներ Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 6 –ական, իսկ Աննա Խաչատրյանը՝ 5.5 միավոր:
Հիշեցնենք, որ առաջնության լավագույն տասնյակում տեղ գտնող շախմատիստուհիներին կշնորհվի աշխարհի գավաթի խաղարկության մասնակցի ուղեգիր: