ՆԱԽԱԽԱՂԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

14:47 - 04 Հուն, 2026

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ին,  կկայանա Հայաստան-Ղազախստան թիմերի  ընկերական հանդիպումը։ Այդ կապակցությամբ վաղը  երեկոյան տեղի կունենա գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը: Դրան կհաջորդի մեր ֆուտբոլիստների   մարզումը:  

Ի դեպ, Հայաստան-Ղազախստան հանդիպումը կսպասարկի Կիպրոսի մրցավարական  հանձնախումբը՝  Կիրիակոս Աթանասիուի ղեկավարությամբ: Նրա օգնականներն են Մարիոս Կալոգիրուն և Կիրիակոս Սոկրատուսը, չորրորդ պաշտոնյան Յուրա Մահտեսյանն է։

Այլ նորություններ