
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունում ինը խաղափուլից հետո, 7, 5 –ական միավորով առաջատարներն են ուկրաինացի Անաստասիա Հնատիշինը և իսպանացի Սաբրինա Վեգա Գուտիեռեսը:
Հայաստանցիներից լավագույն արդյունք ունի Էլինա Դանիելյանը: Նա վաստակել է 6.5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը:
Պոլինա Կոբակը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն վեցական միավոր:
Այսօր նշանակված են 10-րդ խաղափուլի հանդիպումները: