
Բաթումիում անցկացվող Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունում, վեց փուլից հետո մրցաշարային աղյուսակը վեց միավորով միանձնյա գլխավորում է Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Հնատիշինը:
Հայաստանի պատվիրակներից Մարիամ Մկրտչյանն ունի 4.5 միավոր: Պոլինա Կոբակը և Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 4, Էլինա Դանիելյանը և Անի Նահապետյանը՝ 3.5, Աննա Խաչատրյանը և Անի Ավետիսյանը՝ 3, Կիտի Նադանյանը, Նվարդ Հայրապետյանը, Անահիտ Մկրտչյանը՝ 2.5, Մանե Ղարիբյանը, Լիդա Սինգը՝ 2, Սոնա Կրկյաշարյանը, Անահիտ Մուրադյանը, Թամարա Մանուկյանը և Լիլիա Դանիելյանը՝ 1.5 միավոր:
Յոթերորդ խաղափուլը կմեկնարկի այսօր ՝ հունիսի 1-ին: