Ռայան Բոաթրայթը բասկետբոլի ազգային հավաքականի հետ ժամանել է Ալբանիա

16:31 - 22 Նոյ, 2017

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն առավոտյան ժամանել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ վաղը կհյուրընկալվի այդ երկրի ընտրանուն։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ, ազգային թիմի ճամբարում մրցավայր է մեկնել նաեւ Ռայան Բոաթրայթը:  Երեկ ֆեդերացիան հայտարարել էր, որ Բոաթրայթին հեռացրել են թիմից: Սակայն որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել:

Հավաքականի կազմում Աբլանիա մեկնել են՝ Ամիրան Ամիրխանովը, Լուկաս Ֆիշերը, Անդրանիկ Չրաբաշը,  Ռայան Բոաթրայթը, Ալլան Հեսսը, Անդրեյ Կոնստանտինովը, Արարատ Քոչինյանը, Ալբերտ Թադեւոսյանը, Էդգար Բաբայանը, Գեորգի Պոդկոլզինը, Կոնստանտին Միրզոյանցը:

Ֆեդերացիայի փոխանցմամբ, Արագադ Աբրամյանն այս օրերին կլինի հավաքականի հետ, սակայն չի մասնակցի հանդիպմանը փաստաթղթերի պատճառով:

Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի մեկնարկային՝ Ալբանիա- Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, Երեւանի ժամանակով 20:30-ին:

Այլ նորություններ