ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ ՝ ՍԻՆԳԼԵՐԻ ԲԱՆԱՁԵՎՈՎ

12:27 - 11 Մայ, 2026

Հայրենական ծանրամարտի մասսայականացման և առաջընթացի գործում անուրանալի ծառայություն է ունեցել անվանի մասնագետ Սամվել Հակոբյանը: Նա երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի ազգային, Երևանի մանկապատենական մասնագիտացված ՄԴ –ի և  օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հավաքականները:

Ավաղ, մեծ մարզիչ – մանկավարժը անժամանակ է հրաժեշտ տվել կյանքին: Նրա հիշատակը վառ են պահում հայոց մարզաշխարհի ներկայացուցիչները: Այդ են վկայում տասնամյակներ անընդմեջ անցկացվող  հանրապետական մրցաշարերը:   

Այս անգամ, թվով 36 – րդ  գավաթի խաղարկությունը  միջազգային բնույթ կրեց, քանզի ծանրահարթակ ելան հինգ երկրների ներկայացուցիչներ:

Մրցակարգը Սինգլերի աղյուսակով  էր, ասել է թե ՝ հաշվի են  առնվել հատկապես մրցողների անձնական քաշը և հաղթահարած կիլոգրամները: Այդ բանաձևի հաշվարկով կրկին  լավագույն  ճանաչվեցին  հայազգի մարզիկները ՝ Ռաֆիկ Հարությունյանը (Հայաստան), Անդրանիկ Կարապետյանը (Բոսնիա և Հերցեգովինա) և Հմայակ Միսակյանը (Ավստրիա):  

 

Այլ նորություններ