
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակում, սպորտում դոպինգի դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի 20-ամյակի առթիվ միջազգային թեստավորման գործակալությունը և միավորված ազգերի կազմակերպությունը Փարիզում ստորագրել են համաձայնագիր՝ մինչև 2031թ. համագործակցությունը երկարաձգելու վերաբերյալ:
2005թ. ընդունված կոնվենցիան մնում է միակ միջազգային իրավական փաստաթուղթը, որը պարտավորեցնում է կառավարություններին համապատասխանեցնել իրենց քաղաքականությունը համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի սկզբունքներին։
Եռօրյա խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել են վերջին 20 տարիների ընթացքում կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները: Քննարկվել են նաև ոլորտի բարելավմանը առնչվող բազմաթիվ հարցեր։
Կոնվենցիան արդեն վավերացրել են ավելի քան 190 երկրներ: