ՔՈՒԹԱԻՍԻ ՌԻՆԳՈՒՄ

11:17 - 11 Մայ, 2026

Քութաիս քաղաքում անցկացվեց  Վրաստանի հեղինակավոր  բռնցքամարտիկներից Ակակի Կակուրաիձեի անվան միջազգային հուշամրցաշարը: Տասը երկրների մասնակիցների թվում էին  նաև վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորած   թիմի 15 անդամներ: Նրանցից երեքը՝ 50 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, 70 կգ՝  Արտյոմ Ստեփանյանը և 80 կգ՝ Սամվել Սիրամարգյանը մտան եզրափակիչ: Ավաղ, նրանք տանուլ տվեցին վճռական հանդիպումները և բավարարվեցին երկրորդ մրցանակով:  

Երրորդը ճանաչվեցին  55 կգ Վահրամ Դովլաթբեկյանը /55 կգ /, Ալեն Ստեփանյանը / 75 կգ / և գերծանր քաշային Արամ Թումանյանը:

 

 

Այլ նորություններ