ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՈՒՆԱՍՅԱՆ ԳՈՏԵՄԱՐՏՈՒՄ

12:07 - 27 Ապր, 2026

Եվրոպայի 25 երկրի երիտասարդ 305 մարզիկ – մարզուհի մասնակցեց հին աշխարհամասի գավաթի խաղարկությանը:  

Ստուգատեսն անցկացվեց Լիտվայի Կաունաս քաղաքում:

Մեր երկրից տատամի ելավ հինգ մարզիկ: Հաջող հանդես եկան 60 կգ քաշայիններ Հայկ Դարբինյանը և Շավարշ Նահապետյանը: Չորսական հաղթանակ տանելով նրանք մտան եզրափակիչ:

Թիմակիցների միջև կայացած վճռական գոտեմարտում հաղթեց Շավարշը և գրավեց առաջին տեղը:

 

Այլ նորություններ