
Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակ տարավ / 9 : 0 / անպարտելիի համարում ունեցող, վենեսուելացի Լուիս Արկոնի նկատմամբ: Դուբայի ռինգում գյումրեցին չորրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկեց մրցակցին և առաջին կիսամիջին քաշային կարգում պաշտպանեց WBA Continental չեմպիոնական գոտին:
Սա Բաչկովի իններորդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում: Նշենք, որ ութ մենամարտ հայորդին ավարտել է ժամանակից շուտ:
Արժե նշել, որ մրցակիցները միմյանց հետ մենամարտել են տասը տարի առաջ՝ 2016թ. Ռիոյի ամառային օլիմպիական խաղերում, որտեղ Բաչկովը դարձյալ հաղթել էր: