
Աշխարհի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի ընտրանին Պորտու քաղաքում մրցեց Պորտուգալիայի հավաքականի հետ:
Ենթադրում ենք, որ մեր ֆուտբոլասերը մրցամարտի ընթացքին հետաքրքրությամբ ու սպասումներով հետևեց շուրջ 30 րոպե: Բայց երբ տանտերերից Ռամուշը 28 -րդ րոպեին դիպուկ հարվածով առաջ մղեց իր թիմին՝ 2 : 1, մերոնք կարծես հաշտվեցին պարտության մտքի հետ և խաղը տանուլ տվեցին ջախջախիչ՝ 1 : 9 հաշվով:
Հյուրերից 18 –րդ րոպեին հաշիվը հավասարացրեց կիասպաշտպան Էդուրադ Սպերցյանը:
Մերոնք պաշտոնական մրցումներում հերթական անգամ ձախողվեցին: Պատճառները շատ են / օբյեկտիվ և սուբյեկտիվ /, կարծիքները՝ նույնպես: Թվում է, որ ՀՀ ֆուտբոլիստները նախորդ ՝ հունգարացիների հետ խաղից հետո ուժերը չէին վերականգնել:
Մեր մշտական ընկեր պարտության համար իրենց մեղքը պետք է գիտակցեն նաև մանկապատանեկան և ակումբային ֆուտբոլի պատասխանատուները, հատկապես՝ ընդհանուր ֆիզպատրաստականության առումով: