
Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) 2026թ. հունվարի 1-ից կփոխի իր անվանումը և կդառնա World Tennis:
Վերանվանման որոշումը կայացրել է մարզաձևի ազգային ասոցիացիաների մեծամասնությունը ՝ ITF-ի տարեկան ընդհանուր ժողովում։
<< Նոր անվանումը ընտրվել է շահագրգիռ կողմերի հետ երկարատև հետազոտություններից և քննարկումներից հետո: Հաստատվել է անվանափոխության անհրաժեշտությունը, որն ավելի արդյունավետորեն կարտացոլի կազմակերպության դերի շրջանակը և դրա կարևորությունը թենիսի էկոհամակարգի համար >>, - ասվում է ֆեդերացիայի հայտարարությունում:
ITF-ը հիմնադրվել է 1913թ. Փարիզում՝ որպես խոտածածկույթով խաղադաշտի թենիսի միջազգային ֆեդերացիա, իսկ 1977թ. վերանվանվել է թենիսի միջազգային ֆեդերացիա։
Կազմակերպությանը այժմ անդամակցում է 213 ասոցիացիա։