Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Գվատեմալայի թիմին

08:55 - 29 Մայ, 2016

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը ընկերական խաղում հաղթեց Գվատեմալայի ընտրանուն 7-1 հաշվով:

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Ստաբհաբ սենթեր» մարզադաշտում կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկական անգամ աչքի ընկան Արթուր Սարկիսովը, Գեղամ Ղադիմյանը, Էդգար Մանուչարյանը, Զավեն Բադոյանը: Գվատեմալայի կազմում միակ գնդակի հեղինակ դարձավ Կարլոս Ռուիչը:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ևս մեկ հանդիպում կանցկացնի հունիսի 1-ին` մրցելով Էլ Սալվադորի հետ:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ