ՔՆՆԱՐԿՈԻՄՆԵՐ ԵՕԿ ԳՈՐԾԿՈՄՈՒՄ

12:17 - 17 Մար, 2026

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի / ԵՕԿ / գործկոմի այս տարվա  առաջին նիստն անցկացվել է  Հռոմում:  Քննարկումներ են ծավալվել  Ստամբուլում  2027թ. կայանալիք   Եվրոպական չորրորդ  խաղերի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ  և անդրադարձ է եղել  << Միլան – Կորտինա - 2026>> -ի ձմեռային օլիմպիական խաղերում եվրոպացի մարզիկների հաջող մասնակցությանը։

<< Ստամբուլ – 2027 >> -ի կազմկոմիտեի ներկայացուցիչները  համապարփակ տեղեկատվություն են տրամադրել կատարված աշխատանքների մասին: Միջոցառումը կարևոր է այնքանով, որ հանդես կգան  մայրցամաքի լավագույն մարզիկները: Նրանք մի շարք մարզաձևերում   հնարավորություն կունենան  ձեռք բերել  << Լոս Անջելես -  2028>>  ամառային օլիմպիական խաղերի վարկանիշ:

ԵՕԿ  նախագահ Սպիրոս Կապրալոսը ընդգծել է  բոլոր շահագրգիռ կողմերի միջև շարունակական համագործակցությունը՝  Եվրոպական խաղերից 15 ամիս առաջ։ Նա նաև գովաբանել է  <<Միլան  - Կորտինա – 2026 >> -ի ձմեռային օլիմպիական խաղերում Եվրոպացի մարզիկների հաջողությունը՝ հատկապես առանձնացնելով Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի (EYOF) 10 ոսկե մեդալակիրներին, որոնք դարձյալ ճանաչվել են առաջինը:

Կապրալոսը նշել է, որ << Փարիզ – 2024>> -ը և << Միլան - Կորտինա 2026>> -ը նշանավորել են  օլիմպիական շարժման նոր դարաշրջանը:

ԵՕԿ գործկոմի անդամները տեղեկացել են  նաև  2027թ.  Ռումինիայի Բրաշովում կայանալիք ձմեռային և Իտալիայի Լիգնանո Սաբիադորում նշանակված  ամառային օլիմպիական երիտասարդական փառատոների ծրագրերի մասին:  Երկու ստուգատեսների նախապատրաստությունը  ընթացքի մեջ է:  

ԵՕԿ  գործկոմի հաջորդ նիստը նախատեսված է  հունիսի 11-ին՝ Բուդապեշտում, որտեղ տեղի կունենա նաև կազմակերպության   55-րդ գլխավոր ասամբլեան:  

Այլ նորություններ