
<< Դաքար - 2026 >> օլիմպիական պատանեկան խաղերի կազմկոմիտեն հրապարակել է ամբողջական ծրագիրը և մրցումների օրացույցը:
Ընդհանուր առմամբ կխաղարկվի մեդալների 153 հավաքածու / 73-ական տղաներ և աղջիկներ և յոթը՝ խառը մարզաձևերում /:
Դաքարից բացի, մրցումներ կանցկացվեն նաև Սենեգալի երկու այլ քաղաքներում՝ Սալի ծովափնյա հանգստավայրում և Դիամնյադիոյում:
Դաքարը կենսունակ մայրաքաղաք է, որտեղ պատմությունն ու մշակութային հարստությունը միաձուլվում են ափամերձ մեգապոլիսի ռիթմի հետ։
Սալին հայտնի է իր լողափերով։ Այն առաջարկում է ավելի հանգիստ, բայց ոչ պակաս գրավիչ մթնոլորտ, որտեղ սպորտն ու բնությունը ներդաշնակորեն համակեցության մեջ են։
Դիամնյադիոն քաղաքը մարմնավորում է ապագայի տեսլականը և նախատեսված է խոշոր միջազգային միջոցառումներ հյուրընկալելու համար:
Պատանեկան խաղերի մասնակիցները կմրցեն 25 մարզաձևերում:
— Բասկետբոլ 3x3 (նոյեմբերի 6-9);
— Բեյսբոլ - 5 և սոֆթբոլ (հոկտեմբերի 30 - նոյեմբերի 3);
— Բրեյք - դանս (նոյեմբերի 12-13);
— Աթլետիկա (նոյեմբերի 8-10);
— Ֆուտզալ (նոյեմբերի 1-5, 7-9, 11-12);
— Լող (նոյեմբերի 1-6);
— Ռեգբի 7 (նոյեմբերի 1-3);
— Փողոցային սքեյթբորդինգ (նոյեմբերի 4-5);
— Թաեքվոնդո (նոյեմբերի 8-12):
— Վեյքբորդինգ (նոյեմբերի 8-12);
— Լողափնյա ըմբշամարտ (նոյեմբերի 7-8);
— Լողափնյա վոլեյբոլ (հոկտեմբերի 31 - նոյեմբերի 4);
— Լողափնյա հանդբոլ (նոյեմբերի 9-13);
— Ափամերձ թիավարություն (հոկտեմբերի 31 - նոյեմբերի 3);
— Եռամարտ (նոյեմբերի 5-6):
— Բադմինթոն (նոյեմբերի 1-5);
— Բռնցքամարտ (նոյեմբերի 7-12);
— Ձյուդո (նոյեմբերի 1-3);
— Կոնկուր (նոյեմբերի 3-6);
— Մինի ֆուտբոլ (նոյեմբերի 3-6);
— Սեղանի թենիս (հոկտեմբերի 31 - նոյեմբերի 5);
— Սպորտային մարմնամարզություն (նոյեմբերի 5-11);
— Նետաձգություն (նոյեմբերի 6-10);
— Ուշու (նոյեմբերի 1-3):
Խաղերը կանցկացվեն հոկտեմբերի 31 –ից ՝ նոյեմբերի 3 –ը: