
Գյումրիում ավարտին է մոտենում Հայաստանի պատանի և երիտասարդ սուսերամարտիկների տասնօրյա ուսումնամարզական հավաքը: Համատեղ պարապում են խոցասուսերակիրները և ճկասուսերակիրները: Աշխատանքները ղեկավարում են հավաքականների գլխավոր մարզիչներ Արմեն Նավասարդյանը / խոցասուսեր / և Գագիկ Հովհաննիսյանը / ճկասուսեր /:
Հեռաձայնեցինք Արմեն Նավասարդյանին: Ասաց, որ մեծ տեղ են հատկացնում տեխնիկատակտիկակակ որակների բարելավմանը: Մարզիկ – մարզուհիների առաջընթացը նկատելի է: Նրանք լավագույն մարզավիճակի պետք է հասնեն փետրվարի 20 –ին ,երբ կմեկնարկի Թբիլիսիում նշանակված Եվրոպայի անհատական – թիմային առաջնությունը:
Մրցումները կընթանան զուգահեռաբար: Մարտուղյակում հանդես կգան մեր վեցական տղաներ և աղջիկներ: Միջոցառումը կավարտվի փետրվարի 26 –ին:
Հաջորդիվ ուշադրության կենտրոնում կլինեն ազգային հավաքականները, որոնք կնախապատրաստվեն մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի կազմած ծրագրով: