
Ըմբշամարտի միացյալ աշխարհի ֆեդերացիան (UWW) հաստատել է 2026թ. առաջնությունների անցկացման վայրերն ու ժամկետները: Սլովակիայի Բրատիսլավան ընտրվել է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը հյուրընկալող քաղաք: Մրցաշարը նախատեսված է անցկացնել օգոստոսի 17-23-ը: Մեծահասակներինը կկայանա Բահրեյնի Մանամա քաղաքում ՝ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը: Ի դեպ, մինչ այս, արաբական ոչ մի երկիր չի հյուրընկալել աշխարհի առաջնություն:
Մեծահասակների Եվրոպայի ստուգատեսը կընդունի Ալբանիայի Տիրանան՝ ապրիլի 20-26-ը։