
Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին 48 կգ Բարեղամ Հարությունյանը, 60կգ Արթուր Բազեյանը, 67 կգ Հովհաննես Բաչկովը, 80 կգ Արտուշ Հովհաննիսյանը, 92 կգ Նարեկ Մանասյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Նրանք դեկտեմբերի 10-ին կմրցեն կիսաեզրափակիչի ուղեգրի համար:
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կմենամարտեն մեր ևս հինգ բռնցքամարտիկներ։
Ավաղ, ձախողվել և պայքարից դուրս են մնացել 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, 71 կգ քաշային Արարատ Հարությունյանը և 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: