ՀԵՏԵՎԵՆՔ ԳՈՒԼԻՎԵՐՆԵՐԻ ԽԱՂԻՆ

15:57 - 27 Նոյ, 2025

Հայաստանի տղամարդկանց  բասկետբոլի ազգային հավաքականը սկսում է իր պայքարը Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլում։

Մեր առաջին մրցակիցը Բուլղարիայի հավաքականն է, որը սեփական հարկի տակ այսօր երեկոյան հարաբերությունները կորոշի մեր երկրի ընտրանու հետ:  Կարևոր այդ հանդիպումը  կմեկնարկի ժամը 21:15-ին և կհեռարձակվի ՖԻԲԱ-ի YouTube ալիքի ուղիղ եթերով։

ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, սերբ  Բոգդան Կարաչիչը և նրա  օգնական Կոստաս Պապավասիլեուն մրցավայր են ուղեկցել հետևյալ  գուլիվերներին.

Գաբրիել Աճեմյան (Հ.Մ.Ը.Մ., Լիբանան)

Տիգրան Մկրտումյան (ԲԿՄԱ, Հայաստան)

Քրիստիան Վիտալ («Տորտոնա», Իտալիա)

Ռաֆայել Մասումյան («Գրանադա Հիլս», ԱՄՆ)

Դանիել Կիրակոսյան («Տեմպ-ՍՈՒՄԶ», Ռուսաստան)

Անդրե Սպայթ-Մկրտչյան («Սպարտանս», Վենեսուելա)

Կարեն Մելիքյան («Ուրարտու», Հայաստան)

Մարատ Միքայելյան (ԲԿՄԱ, Հայաստան)

Վալերի Աղաջանյան (ԳԱԿ Գդինյա, Լեհաստան)

Դավիթ Խաչատրյան («Հատիս», Հայաստան)

Յուրա Մելիքյան (ԼՈՒ, Լատվիա)

Ալբերտ Թադևոսյան (առանց թիմ)

Դանիել Գևորգյան ( «Ուրարտու», Հայաստան)

Արկադի Մկրտիչյան ( «Ուրարտու», Հայաստան)

Ի դեպ, մեր մարզասերին քաջածանոթ Քրիս Ջոնսի փոխարեն նատուրալիզացված խաղացողը կլինի Քրիստիան Վիտալը, որը հանդես է գալիս իտալական «Տորտոնա» ակումբում։

 

 

Այլ նորություններ