
2034թ. օլիմպիական և պարալիմպիկ ձմեռային խաղերին մնացել է 3000 օր: Նշանավորելով այդ իրադարձությունը, խաղերի կազմկոմիտեն պաշտոնապես «Յուտա - 2034» է անվանել միջոցառումը:
Տարբերանշանի դիզայնը ոգեշնչված է ամերիկյան արևմուտքի բնապատկերներով: Կազմակերպիչներն արդեն սկսել են հուշանվերների վաճառքը / կրծքանշաններ, մարզահագուստ և այլ աքսեսուարներ /:
Սոլթ Լեյք Սիթիի ծանրաբեռնված օդանավակայանում արդեն տեղադրվել է արվեստի ինստալյացիա: Նպատակն է ուշադրության արժանացնել այդ մարզահանդեսը:
ՄՕԿ-ը ողջունել է նախաձեռնությունը և հույս է հայտնել, որ «Յուտա - 2034» անվանումը արձագանք կգտնի ոչ միայն Յուտա նահանգում, այլ ՝ ամբողջ աշխարհում:
Ձմեռային խաղերը կհիմնվի 2002թ. անցկացված համանուն օլիմպիականի ժառանգության վրա: Բանն այն է, որ տասներեք մրցավայրերից տասը կրկին կծառայեն նպատակին:
2034թ. օլիմպիական և պարալիմպիկ ձմեռային խաղերը տեղի կունենան փետրվարի 10-26-ը։