ՆԱՀԱՆՋ ԵՐԿՈՒ ԱՍՏԻՃԱՆՈՎ

11:27 - 20 Նոյ, 2025

FIFA- ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման հերթական  աղյուսակը։ Հայաստանի ընտրանին նահանջել է երկու աստիճանով և հանգրվանել է 106-րդ տեղում:

Մեր ազգային թիմը մինչև 2026թ. մարտ ամիսը պաշտոնական հանդիպումներ  չունի: Դա նշանակում է, որ չի կարողանա բարելավել դիրքը  այդ ցանկում:

Լավագույն տասնյակում ընդգրկված են հաջորդաբար  Իսպանիայի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Բելգիայի,Գերմանիայի և Խորվաթիայի թիմերը:

Այլ նորություններ