
Հնդկաստանի Գոա քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցաշարի չորրորդ փուլ են մտել նաև հայաստանցի գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը:
Չորրորդ տուրի առաջին խաղը նշանակված է վաղը ՝ նոյեմբերի 11-ին: Շանթ Սարգսյանը կմրցի Գերմանիան ներկայացնող Ֆրեդերիկ Սվանեի, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ ԱՄՆ- ի ներկայացուցիչ Ավոնդեր Լիանգի հետ: